
Թշնամին եռակի գերազանցություն ունի ուժերի և ռեսուրսների առումով․ Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար

«Ներկայումս հակառակորդն ունի ուժերի և միջոցների եռակի գերազանցություն, իսկ իր ուժերի կենտրոնացման հիմնական ուղղություններում կարող է գերազանցել չորս-վեց անգամ»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, հաղորդում է Ուկրաինսկայա պրավդան։
«Այնուամենայնիվ, ես խորին երախտագիտություն եմ հայտնում մեր սպաներին, սերժանտներին և, հատկապես, զինվորներին. նրանց մասնագիտական հմտությունները, տոկունությունը, անձնազոհությունն ու խիզախությունը խափանում են ռուսների ծրագրերը»,- նշել է Սիրսկին։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ուկրաինայի պաշտպանական ուժերն ունեն իրենց սեփական հաջողությունները։
Նա հայտնել է, որ օգոստոսի ընթացքում 58 կմ² տարածքի նկատմամբ վերահսկողություն է վերականգնվել։