
Արգենտինայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Մոսկվայում Արգենտինայի դեսպան Ֆերեր Վիեյրան սեպտեմբերի 8-ին կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան տեղեկացրել են, որ Մոսկվահում ուշադրությամբ հետևում են Արգենտինայում քաղաքական իրավիճակը անկայունացնելու նպատակով նախագահական պալատում հեռախոսազրույցների գաղտնալսմանը Ռուսաստանի Դաշնության ենթադրյալ ներգրավվածության մասին Արգենտինայի անվտանգության նախարար Բուլռիչի հրապարակային հայտարարություններին: Դրա մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Արգենտինայի դեսպանին տեղեկացվել է, որ ռուսական կողմը վճռականորեն մերժում է Արգենտինայի կառավարության անդամի վերոնշյալ մեղադրանքները. ԱԳՆ-ն հայտարարել է, որ դրանք որևէ ապացույց չեն պարունակում և, հետևաբար, անհիմն են և մերկապարանոց:
Նշվել է նաև, որ Ռուսաստանի Դաշնության և Արգենտինայի Հանրապետության միջև գործում է քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին վավեր պայմանագիր, որը նախատեսում է երկու պետությունների համապատասխան կառույցների միջև համապատասխան փոխգործակցության ընթացակարգ: «Արգենտինացի պաշտոնյայի վերոնշյալ հայտարարությունները չեն նպաստում մեր երկրների միջև գոյություն ունեցող կառուցողական բարեկամական հարաբերությունների պահպանմանը: Մոսկվայում ափսոսում են, որ Բուենոս Այրեսը պատրաստակամություն չի ցուցաբերում շարժվել իրենց առաջադեմ զարգացման ճանապարհով»,-նշված է հայտարարության մեջ:
Ընդգծվել է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունում ակնկալում են արգենտինական կողմից հնարավորինս շուտ ստանալ համապարփակ պաշտոնական բացատրություններ նախարար Բուլռիչի անընդունելի հայտարարությունների վերաբերյալ։