Եվրոպական պատվիրակությունը երկուշաբթի և երեքշաբթի օրերին ԱՄՆ-ի հետ կքննարկի պատժամիջոցները․ AFP

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը քննարկելու համար ԱՄՆ մեկնող Եվրամիության պատվիրակությունը կգլխավորի պատժամիջոցների հարցերով հատուկ դեսպանորդ Դեյվիդ Օ’Սալիվանը, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Բրյուսելի աղբյուրին։

Գործակալության տվյալներով՝ եվրոպացիները պատժամիջոցները կքննարկեն իրենց ամերիկացի գործընկերների հետ երկուշաբթի և երեքշաբթի օրերին։

Bloomberg-ը նախկինում հայտնել էր, որ ԵՄ-ն պլանավորում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը համակարգել ԱՄՆ-ի հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները (առանց նշելու, թե կոնկրետ ովքեր) այս շաբաթ կժամանեն երկիր՝ Ուկրաինայի հարցը քննարկելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930