![](/banners/BeFunky-design.jpg)
Լրագրողական սկանդալ` գրագողության պատճառով
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/Zaqaria-e1344680065551.jpg)
«Time» ամսագրի սյունակագիր Ֆարիդ Զաքարիային գրագողության համար հեռացրել են աշխատանքից:
Այդ մասին հայտնում է «Reuters» գործակալությունը` ընդգծելով, որ Զաքարիան ընդունել է իր մեղավորությունը: Միջադեպը կապված է եղել ԱՄՆ-ում զենքի վաճառքի վերահսոկղության վերաբերյալ մի հրապարակման հետ, որում, ինչպես պարզվել է, սյունակագիրն օգտագործել է ավելի վաղ «The New Yorker» ամսագրում տպագարված մի հոդվածի նյութերը:
Զաքարիան ներողություն է խնդրել «Time»-ի ամսագրից, իսկ վերջինիս ղեկավարությունը հայտարարել է, որ կատարվածից հետո չի կարող շարունակել համագործակցությունը լրագրողի հետ, քանի որ նրա քայլը ստվերում է ամսագրի հեղինակությունը:
Հնդկակական ծագում ունեցող Ֆարիդ Զաքարիան նաև CNN հեռուստաընկերության մշտական աշխատիկիցներից և փորձագետներից է: Կատարվածից հետո սակայն CNN-ը անորոշ ժամանակով դադարեցրել է նրա հետ համագործակցությունը: