
Տաջիկստանի Լեռնային Բադախշանի ինքնավար մարզում ընդհարումները շարունակվում են

Տաջիկստանի Լեռնային Բադախշանի ինքնավար մարզի կենտրոնում՝ Խորոգ քաղաքում, զինվորականները կրակ են բացել մեքենայի վրա, որը չի ենթարկվել կանգնելու հրահանգին: Դեպքի հետևանքով զոհվել է 1, ծանր վիրավորվել 3 մարդ:
Խորոգում անցակետեր տեղադրվել են հուլիսի 24-ից` մոտ մեկ շաբաթ այստեղ անցկացված հատուկ գործողություններից հետո, որի նպատակն էր չեզոքացնել հատուկ ծառայությունների գեներալ Աբդուլո Նազարովին սպանած զինյալների խումբը:
Ուրբաթ երեկոյան մեծ արագությամբ Խորոգ մտնող Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը սկզբում արհամարհել է զինվորականների՝ կանգնելու պահանջը, իսկ հետո օդ են կրակել, այնուհետև կրակ բացել: Հարուցվել է քրեական գործ, սկսվել է դեպքի հանգամանքների հետաքննություն, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»: