Բաժիններ՝

2012թ. Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածում 56 զինծառայողի կորուստ է գրանցվել

2012թ. ընթացքում Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածում 56 զինծառայողի կորուստ է արձանագրվել:

Այս տեղեկատվությունը, որը հիմնված է զանգվածային տեղեկատվական միջոցներում անցկացրած մոնիտորինգի արդյունքների վրա, հրապարակել է Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնը:

Համաձայն այդ արդյունքների՝ անցած ժամանակաշրջանում ադրբեջանական բանակում 59 զինծառայողներ էլ վիրավորվել են: 2012թ. առաջին կեսին ադրբեջանական բանակում կյանքից հեռացածներից 12-ը մարտական կորուստներ են, 2-ը պայթել են ականի վրա, 1-ը մահացել է վիրահատական գործողության ժամանակ, իսկ 40-ը ոչ մարտական կորուստներ են:

Հինգ մարդ մահացել է դժբախտ պատահարի (շմոլ գազից խեղդվելու, հոսանքահարվելու, բետոնե սալիկի տակ մնալու, ջրում խեղդվելու), 4-ը` ավտավթարի հետևանքով, մեկ հոգի` անհայտ պատճառով, 5-ը` անզգուշությունից, 8-ը` ոչ կանոնադրական գործողություններից, 6-ը` հիվանդությունից: Տասնմեկ զինծառայողներ ինքնասպանություն են գործել` կրակելով իրենց: Մահացածներից 49-ը պաշտպանության նախարարության, 4-ը` պետական սահմանային ծառայության, մեկը` ներքին զորքերի, մեկը` ազգային անվտանգության զինծառայողներ են:

Տասներկու մարդ վիրավորվել կամ վնասվածքներ են ստացել ոչ կանոնադրական դեպքերի (այդ թվում` անզգուշության) արդյունքում, 11-ը` հակամարտության արդյունքում, 6-ը` ականի պայթյունից, մեկը` հիվանդությունից, 6-ը` դժբախտ պատահարի (ցրտահարություն, ընկերոջ կողմից դանակահարվելու, վրան բետոնե սալիկ ընկնելու), 3-ը` զորավարժանքների, 20-ը` ավտովթարի արդյունքում: Նրանցից 54-ը ՊՆ զինծառայողներ են (այդ թվում` 2-ը Բարձրագույն ռազմական դպրոցի կուրսանտ), 4-ը` ազգային անվտանգության նախարարության զինծառայող, մեկը` արտակարգ իրավիճակների նախարարության ակադեմիայի ունկնդիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս