Աֆղանստանում պահանջում են ուժային նախարարների հրաժարականը

Աֆղանստանի խորհրդարանի անդամները անվստահություն են հայտնել ներքին գործերի և պաշտպանության նախարարներին` նախագահ Համիդ Քարզայից պահանջելով նրանց համար փոխարինող գտնել:
Պատգամավորների կարծիքով` ՊՆ ղեկավար Աբդուլ Ռահիմ Վարդակը և ներքին գործերի նախարար Բիսմուլա Մոհամադին պատասխանատվություն են կրում հատուկ ծառայությունների աշխատանքի տապալման և Աֆղանստանի ու Պակիստանի սահմանամերձ շրջաններում չընդհատվող հրաձգության համար:
Այդ կրակոցները հարյուրավոր աֆղանցիների ստիպել են փախչել իրենց գյուղերից:
Խորհրդարանի քննարկումների ժամանակ ուժային կառույցների ներկայացուցիչների նկատմամբ նաև կաշառակերության վերաբերյալ մեղադրանքներ են հնչել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031