Մեջքով դեպի Մեդվեդևը

Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև հակասությունների սրման` այս օրերին արևմտյան մամուլում լայնորեն քննարկվող թեմային՝ ամերիկյան «The Washington Post»-ն իր պմբագրականում գրել է. «Պուտինը որդեգրել է «փշոտ ավտորիտարիզմի» կուրս. Այդ համատեքստում նա, մասնավորապես, պատրաստվում է մեջքով շրջվել Դմիտրի Մեդվեդևին»:

Պուտին-Մեդվեդև տանդեմի ճեղքման մասին խոսակցությունների հերթական առիթը մի հատվածն է «Կորսված օր» ֆիլմից: Դրանում Մեդվեդևին մեղադրում են Վրաստանի հետ պատերազմի նախօրեին ցուցաբերած  վախկոտության մեջ: Ուշագրավ է, որ Պուտինն այդ տեսանյութին արձագանքել է հրապարակավ: «The Washington Post»-ը հիշեցնում է Մեդվեդևի հավաստիացումները, որ պատերազմի առաջին ժամերին ինքը գործել է ինքնուրույն : Մինչդեռ Պուտինը հայտարարել է, որ երկու անգամ զանգահարել է Մեդվեդևին Պեկինից, որտեղ այդ օրերին գտնվում էր Օլիմպիական խաղերին հետևելու համար: «Պուտինը փորձում է ցույց տալ, թե ով է ավելի «հզոր տղան»»,- գրում է թերթը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031