Բաժիններ՝

Կապիտալի փախուստ

2012 թվականին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կարող է կազմել 50 մլրդ դոլար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Անդրեյ Կլեպաչը: «Կապիտալի արտահոսքը կլինի 50 մլրդ. դոլարի սահմաններում, գուցե մի փոքր ավելի կամ պակաս: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրադրությունը նավթի գների շուրջ»,- ասել է նա: Ավելի վաղ Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարությունը կանխատեսել էր, որ այս տարի կապիտալի արտահոսքը կկազմի շուրջ 25 մլրդ դոլար: Սակայն այս տարվա առաջին կիսամյակում այդ ցուցանիշն արդեն հասել է 43.4 մլրդ դոլարի: Կլեպաչը հայտնել է նաև, որ ըստ կանխատեսումների, Urals տեսակի նավթի միջին տարեկան գինը մեկ բարելի դիմաց կարող է 115 դոլարից ցածր լինել: Նշենք, որ այս տարվա ապրիլին ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը այդ մակնիշի նավթի մեկ բարելի գնի կանխատեսումը 100 դոլարից հասցրել էր 115 դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս