Ճապոնիան տարածքների հարցը կվիճարկի միջազգային դատարանում

Ճապոնիան պատրաստվում է Ճապոնական ծովում գտնվող վիճելի Տակեսիմա կղզիների հարցը լուծել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի միջոցով:
«Մենք լրջորեն ուսումնասիրում ենք այդ հարցը ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով լուծելու հնարավորությունը»,- հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Կոիտիրո Գեմբան, որի խոսքերը մեջբերում է «Ռոսբալտ» գործակալությունը:
Երեկ Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակի՝ վիճելի կղզիներ անսպասելի այցելությունից հետո Ճապոնիան Սեուլից ետ կանչեց իր դեսպանին՝ խորհրդակցության համար:
Տակեսիմա ոչ մեծ կղզիախումբը (կորեերեն՝ Տոկտո, միջազգային դասակարգմամբ՝ Լիանկուր)՝ 0.188 քառ. կմ ընդհանուր մակերեսով, գտնվում է Ճապոնական ծովի արևմտյան մասում:
Այդ անմարդաբնակ ժայռոտ տարածքը միջազգային տարաձայնությունների առարկա է դարձել 1945 թ. հետո, երբ Կորեան ազատվեց ճապոնական գերիշխանությունից: Տոկիոն պնդում է, որ Հարավային Կորեան ապօրինի օկուպացրել է այդ տարածքները, որոնք 1905 թվականից մտել են Ճապոնական կայսրության կազմի մեջ:
Սեուլը և Պհենյանն իրենց հերթին հայտարարում են, որ այդ տարածքները միշտ մտել են կորեական պետության կազմի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031