Բելառուսը Շվեդիայից հետ է կանչում իր դեսպանին

Բելառուսը Շվեդիայից հետ է կանչում իր դեսպանին և շվեդական կողմին առաջարկում է անել նույնը: Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Բելառուսի ԱԳՆ-ն:
Հայտարարության մեջ հատուկ ընդգծվում է, որ «այս միջոցների համատեքստում դիվանագիտական հարաբերությունների կասեցման մասին խոսք չի գնում»: Ըստ Բելառուսի ԱԳՆ-ի՝ շվեդական կողմը գերադասել է սրել հարաբերությունները, երկրից արտաքսել է Բելոռուսի ժամանակավոր հավատարմատարին և էլի ուրիշ աշխատակիցների, և հիմա Բելառուսի դեսպանատանը մնացել են երկու կրտսեր պաշտոնների աշխատակիցներ, որոնք չեն կարող կազմակերպել դեսպանատան բնականոն գործունեությունը:

Տեսանյութեր

Լրահոս