Եգիպտոսը ռազմական տեխնիկա է մտցնում Սինա թերակղզի

Սինայի բնակիչները տեղեկացնում են, որ թերակղզում՝ Իսրայելի սահմանի անմիջական հարևանությամբ, «աննախադեպ» քանակությամբ եգիպտական ռազմական տեխնիկա և զինվորներ են կուտակվել. քաղաք են տեղափոխել 60 տանկ, 30 տանկերի քարշակ, 15 զրահափոխադրամիջոց, 20 զրահապատ ջիպ, 60 ջիպ ռազմական ոստիկանության համար:

Եգիպտական «Ալ-Ահրամ» թերթը գրում է, որ այդ տեխնիկան կտեղակայվի «Սինայի անապատներում և լեռներում»:

Բացի այդ՝ Իսրայելը համաձայնություն է տվել ժամանակավոր Սինա մտցնել եգիպտական ռազմական ինքնաթիռներ:

Հիշեցնենք, վերջին օրերին Սինայում պարբերաբար հարձակումներ են իրականացվում եգիպտական անցակետերի վրա: Երեկ նման հարձակումներից մեկի ժամանակ վիրավորվել է 6 մարդ: Ի պատասխան՝ եգիպտական բանակը ուղղաթիռներից հրթիռային հարված է հասցրել ենթադրյալ հարձակվողների ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս