
ԱՄՆ նախագահի թեկնածուն Վիրջինիայում կընտրի իր տեղակալին

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին ընտրել է փոխնախագահի պաշտոնի թեկնածուին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Սպիտակ տան համար պայքարում Ռոմնիի գործընկերոջ անունը հայտնի կդառնա օգոստոսի 11- ին` նախագահի թեկնածուի` Վիրջինիա կատարելիք այցի ժամանակ:
Ամենահավանական թեկնածուների ցուցակում են կոնգրեսմեններ Ռոբ Փորթմանը, Փոլ Ռայանը և Մինեսոտա նահանգի նախկին նահանգապետ Թոմ Փոլենթին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են 2012թ.-ի նոյեմբերի 6-ին: