«Մինսկի խումբը ԼՂ հակամարտության կողմերի բանակցությունների միակ ձևաչափն է». Մաթիաս Քիսլեր

«ԵԱՀԿ-ն պետք է վերադառնա Հելսնիկյան եզրափակիչ ակտի ոգուն»,- այս մասին այսօր «Գերմանիայի ԵԱՀԿ նախագահությունը՝ երկխոսության, վստահության ու ապահովության ամրապնդում ԵԱՀԿ տարածաշրջանում» թեմայով կոնֆերանսի ընթացքում ասաց, որ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ն.Գ.Մաթիաս Քիսլերը՝ անդրադառնալով ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության առաջահերթություններին:

Նա տեղեկացրեց, որ Գերմանիայի կառավարությունը ԵԱՀԿ-ն համարում է եվրոպական անվտանգության առանցքային խաղացողներից մեկը: Սակայն դեսպանը ցանկացավ ետ վերադառնալ անցյալին՝ հիշեցնելով Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունումը, որին, ըստ նրա, պետք է վերադառնա ԵԱՀԿ-ն:

Սա, նրա համոզմամբ, կօգնի վերականգնել կառույցի նկատմամբ վստահությունը և Գերմանիան այս գաղափարի առաջամարտիկներից է:

«Կարծում եմ, պետք է մոռանալ գաղափարական տարբերությունների մասին՝ աշխատելով պրագմատիկ կերպով վստահության կառուցման միջոցների վրա: Ավելի քան 40 տարի անց մենք պետք է ասենք, որ Հելսինկիի ոգին մասնակիորեն կորել է: Երեք կարևոր բան պետ է անել՝ վերականգնել անվտանգությունը, վերանայել ԵԱՀԿ կոնցեպտն ու վերականգնել վստահությունը: ԵԱՀԿ-ն առանձնահատուկ է: Մենք պետք է հաղթահարենք խնդիրներն ու վերանայենք ԵԱՀԿ-ն, մենք կարիք չենք տեսնում վերաբանակցել հանձնառությունները, դա իրատեսական չէ: Մեզ պրագմատիկ մոտեցում է պետք՝ տեսնել երկխոսության ինչ հնարավորություններ կան, չնայած կան տարաձայնություններ: ԵԱՀԿ-ն միակ միջազգային ձևաչափը չէ: Սակայն նախապայմանը Գերմանիայի նախագահության հաջողության այն է, որ բոլոր կողմերը պարատասխանատվություն ստանձնեն: Մենք կաջակցենք սրան, բայց բոլորին կառուցողական մասնակցության կոչ ենք անում»,- ասաց դեսպանը:

Նա ամփոփեց Գերմանիայի նախագահության եռամսյակը:

Նա նշեց, որ ԵԱՀԿ-ն կարողացել է բյուջեն հաստատել մինչ տարվա մեկնարկը, ինչը թույլ է տվել ամբողջությամբ կենտրոնանալ ԵԱՀԿ-ի վրա, ենք խնդիրների վրա:

«ՀՀ կառավարությանը շնորհակալություն ենք հայտնում, որ նրանք ևս թույլ տվեցին դա անել»,- նկատեց Քիսլերը: Նա տեղեկացրեց, որ հունվարին Գերմանիան կոնֆերանս է հյուրընկալել կիբեր անվտանգության վերաբերյալ, ինչը մեծ հաջողություն էր, ապա ահաբեկչության դեմ միջոցառում:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, դեսպանն ասաց, որ ԵԱՀԿ-ի ավանդական ուշադրության կենտրոնում լինելու են տարածաշրջանային հաամարտությունները:

Ըստ նրա, Ուկրաինան Գերմանիայի նախագահության ուշադրության կենտրոնում է լինելու, որի մանդատը հատուկ մոնիտորինգային առաքելությունն է: Դեսպանի խոսքով, ԼՂ հակամարտությունը ևս հատուկ հետաքրքրություն է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար: Նա ընդգծեց, որ Գերմանիան աջակցում է շփման գծում և սահանին միջադեպերի վերահսկողության մեխանիզմների ներդրման առաջարկի, դա համարելով հրատապ հարց:

«Մենք հստակեցրել ենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն միակ ձևաչափն է հակամարտող կողմերի բանակցությունների համար, լարվածությունը առաջային խնդիր է, զոհերը շփման գծում և սահմանին շարունակվում են: Կրկնում եմ, որ ամբողջութամբ աջակցում ենք ՄԽ-ին մեխանիզմների ներդրման հարցում, սա հրատապ է: Գերմանիան համագործակցում է համանախագահների հետ: Քաղաքական կամք է անհրաժեշտ սկզբունքների իրականացման համար: Բոլոր կողմերը պետք է սադրանքներից հեռու մնան»,- ասաց դեսպան Քիսլերը:

Տեսանյութեր

Լրահոս