
Etihad Airways-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Դոմոդեդովոյում» ուղևորի մահվան պատճառով

Etihad Airways ավիաընկերության Աբու Դաբի-Չիկագո չվերթը արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ուղևորի մահվան պատճառով:
Ավելի վաղ տղամարդն իրեն վատ էր զգացել, ինչից հետո ինքնաթիռի անձնակազմը վայրէջքի թույլտվություն էր խնդրել մոսկովյան օդանավակայանից, սակայն նրան բժշկական օգնություն չեն հասցրել ցուցաբերել:
LifeNews-ի տվյալով՝ նրա մարմինը փոխանցել են օպերատիվ բրիգադին, սակայն արդեն ուշ է եղել:
Մոտ ժամանակներս որոշում կկայացվի չվերթի թռիչքի մասին՝ նախատեսված երթուղով: