Բաժիններ՝

Աքրամ Այլիսլիին Ադրբեջանից դուրս չեն թողել. նրան բերման են ենթարկել

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին թույլ չեն տվել մեկնել արտասահման: Բաքվի միջազգային օդանավակայանում նրան բերման են ենթարկել օդանավակայանի տրանսպորտի գծով ոստիկանական վարչություն: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Աքրամ Այլիսլին իր ավագ որդու` Իլյասի ուղեկցությամբ պետք է մեկներ Վենետիկ` մարտի 30-ից ապրիլի 1-ն անցկացվելիք Incroci Di Civilita միջազգային գրական փառատոնին մասնակցելու համար, սակայն, սահմանապահները նրան դուրս չեն թողել, հայտարարելով, որ նրան արգելվում է դուրս գալ Ադրբեջանից: Այս մասին ադրբեջանական լրատվական գործակալությանը հայտնել է գրողի կինը` Գալինա Այլիսլին:

Հիշեցնենք, որ 78-ամյա ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին 2013 թվականին իշխանությունների կողմից հարձակումների, փնովման եւ պատիժների է ենթարկվել այն բանից հետո, երբ հրատարակել է «Վիթխարի խցանում» եռապատումը, որում մերկացրել է Ադրբեջանում խորհրդային եւ ներկայիս քաղաքական բարքերը:

ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը և Եվրամիությունը դատապարտել են Ադրբեջանում Այլիսլիի հալածանքները եւ իշխանություններին կոչ արել կատարել նրա անվտանգությունն ապահովելու իրենց պարտավորությունները:

Աքրամ Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային ազգականների պատմած եղելությունների հիման վրա:

«Դրանք բոլորը ճշմարիտ պատմությունների հիման վրա եմ գրել», -ասել է նա:

Այլիսլիի խոսքով` ինքը համոզված է, որ Ղարաբաղի խնդիրը զենքով լուծելը պետական գաղափարախոսություն եւ քաղաքականություն է, սակայն իր կարգի գրողը ոչ մի կերպ չի կարող համաձայնել այդ թշնամական քաղաքականության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս