Բաժիններ՝

Բրյուսելի քաղաքապետը խոստովանել է իշխանությունների սխալները մինչ ահաբեկչությունը

Բելգիայի իշխանությունները մի շարք սխալներ են թույլ տվել Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանի ու մետրոյի «Մաալբեկ» կայարանում տեղի ունեցած պայթյունների նախօրեին ու դրանից հետո, խոստովանել է Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայորը:

«Հարցաքննության ընթացքը, անկասկած, հարկավոր է անալիզի ենթարկել: Եղե՞լ են արդյոք սխալներ: Իհարկե: Ինչ-որ բան բա՞ց ենք թողել: Հնարավոր է, հակառակ դեպքում հարձակում տեղի չէր ունենա»,- հայտարարել է Մայորը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպմանը:

Մասնավորապես, ըստ Բրյուսելի քաղաքապետի, սխալ է եղել պայթյունից հետո Ֆայսալ Շեֆֆուի ազատ արձակումը ալիբիի առկայության պատճառով: Ինչպես պնդում է Մայորը, Շեֆֆուն հայտնի է նրանով, որ Բրյուսելում ջիհադիստների շարքերն է հավաքագրել ներգաղթյալների:

Մայորն Անն Իդալգոյի հետ է հանդիպել՝ քննարկելու միջոցառումները, որոնք երկու մայրաքաղաքներում ձեռնարկվում են ծայրահեղականների արյունալի ահաբեկչություններից հետո, հայտնում է BBC-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031