Իսրայելում առաջարկում են երկրից վտարել ոչ հրեաներին
Իսրայելի րաբբի Իցխակ Յոսեֆն առաջարկել է երկրից վտարել ծագումով ոչ հրեաներին, գրում է The Times of Israel-ը:
Հաղորդվում է, որ իր շաբաթօրյա քարոզի ժամանակ Յոսեֆը հայտարարել է, որ համաձայն հրեական կանոնների, Իսրայելում մնալ կարող են միայն նրանք, որոնք կատարում են Նոյի ժառանգների 7 օրենքները: Այդ պատվիրանները ներառում են կռապաշտության արգելք, աստվածանարգություն, սպանություն, գողություն, շնություն, օրենք հարգելու պարտավորություն:
Րաբբիի կարծիքով՝ բոլոր ոչ հրեաները, որոնք պատրաստ չեն իրենց վրա վերցնել այդ պատվիրանները կատարելու պարտավորություն, հարկավոր է ուղարկել Սաուդյան Արաբիա:
Բացի այդ՝ Յոսեֆը հայտարարել է, որ Իսրայելում հրեաները գտնվում են բացառապես այն բանի համար, որ սպասարկեն հրեաներին: