Բաժիններ՝

Պեսկովը բացատրել է, թե ինչու Ռուսաստանը չի մասնակցում Վաշինգտոնի միջուկայի գագաթաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել Վաշինգտոնի միջուկային անվտանգության գագաթաժողովին՝ կապված այդ հարցի վերաբերյալ գործընկերների հետ համագործակցության պակասի պատճառով, հայտնում է TASS-ը:

«Միջուկային անվտանգության հարցը բավական արդիական է, սակայն, այդուհանդերձ, Մոսկվայում կարծում են, որ միջուկային անվտանգության հետ կապված հարցերի մշակումը պահանջում է ընդհանուր ու համատեղ ջանքեր և հետաքրքրությունների ու դիրքորոշումների հաշվի առնում: Գագաթաժողովի թեմատիկայի ու հարցերի նախնական մշակման ժամանակ մենք համագործակցության պակաս էինք զգում, այդ պատճառով էլ տվյալ դեպքում տեղի չի ունենում ռուսական կողմի մասնակցությունը»,- հայտարարել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ այսօր Վաշինգտոնում բացվում է միջուկային արդյունաբերության Nuclear Industry Summit-2016 միջազգային գագաթնաժողովը՝ կազմակերպությունների և ճյուղի խոշորագույն ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:

Մարտի 30-ից մինչեւ ապրիլի 1-ն անցկացվելիք համաժողովի գլխավոր թեմաները կդառնան միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ օգտագործման, դրանք պահելու և տեղափոխելու, կիբեռսպառնալիքներին հակազդելու խնդիրները և արդի աշխարհում միջուկային արդյունաբերության դերը:

Ինչպես սպասվում է, գագաթնաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն կժամանեն ընկերությունների շուրջ 350 ղեկավարներ, փորձագետներ եւ ատոմային արդյունաբերության ներկայացուցիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս