Կահիրեի դատարանը 8 օրով կալանավորել է EgyptAir-ի ինքնաթիռի առևանգիչին
Կահիրեի դատարանը վճռել է 8 օրով կալանքի տակ վերցնել եգիպտացի Սաիֆ էլ-դին Մուստաֆային, ով նախօրեին առևանգել էր EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը ու ստիպել օդաչուներին վայրէջք կատարել Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանում, հայտնում է BBC-ն:
Նրան դեռ պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել, դա տեղի կունենա այն բանից հետո, երբ նա պաշտոնապես կանգնի դատարանի առաջ:
Տղամարդուն մեղադրում են օդանավի առևանգման, անօրինական կերպով պայթուցիկ պահելու, մարդկանց առևանգելու ու բռնության սպառնալիքների մեջ:
Հիշեցնենք, որ երեկ А320 ինքնաթիռը, որը Ալեքսանդրիայից Կահիրե չվերթ էր իրականացում, առևանգվել էր եգիպտացու կողմից:
ԶԼՄ-ները հայտնում էին, որ առևանգիչը սպառնացել է ինքնաթիռի անձնակազմին, որ կպայթեցնի մահապարտի գոտին ու հրամայել էր դեպի հյուսիս թռչել: Իրականում պարզվել էր, որ գոտին կեղծ է եղել:
Տղամարդում կարողացել էին վնասազերծել Կահիրեի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները: