Էներգետիկայում էլեկտրաէներգիայի բաժինը 2050թ. կգերազանցի 50 տոկոսի նշագիծը. կանխատեսում

Մինչեւ 2050 թվականը էլեկտրաէներգիայի բաժինը էներգետիկայի համաշխարհային շուկայում GEI (Global energy interconnection) նախագծի ստեղծման շնորհիվ կգերազանցի 50 տոկոսի նշագիծը: Ինչպես «էներգիայի գլոբալ միավորում 2016» խորհրդաժողովի շրջանակներում հայտարարել է China State Grid Corporation-ի (Չինաստանի պետական էլեկտրացանցային ընկերություն) ղեկավար Լյու Չժենյան, դրա հետ մեկտեղ մինչեւ 2025 թվականը էներգիայի մաքուր աղբյուրներն արդյունավետության մակարդակով առաջ կանցնեն ավանդականներից:

«Ապագայում էլեկտրականությունը էներգիայի հիմնական տեսակը կդառնա ցամաքում, ծովում, ինչպես նաեւ ավիացիայում եւ պաշտպանական արդյունաբերության մեջ»,- ասել է նա եւ հավելել, որ մինչև 2050 թ. էլեկտրաէներգիայի բաժինը էներգասպառման ընդհանուր ծավալում կգերազանցի 50 տոկոսի նշագիծը: Այսպիսով՝ էներգիայի մաքուր աղբյուրների բաժինը կարող է կազմել 80 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031