
ՌԴ կառավարությունը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել գազի և ալմաստների վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի փոփոխությունները

Ռուսաստանի կառավարությունը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել բնական գազի, նավթամթերքի ու չմշակված բնական ալմաստների մատակարարումների ոլորտում համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրում կատարված փոփոխությունները: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով ՌԴ նախարարների կաբինետի կայքին:
Նախատեսվում է համաձայնագրի կարգավորման ոլորտից բացառել չմշակված բնական ալմաստների համաձայնագիրը՝ կապված ԵՏՄ-ին Հայաստանի միանալու հետ: Ամրագրվում է նաև այն նավթամթերքի ցանկը, որը Ռուսաստանից Հայաստանին է մատակարարվում առանց արտահանման մաքսային գանձման: