2016 թվականի դեկտեմբերից սկսած Եվրոպայում ծնված երեխաների մաշկի տակ RFID չիպեր կտեղադրվեն

Վերջերս ֆիննական թերթերից մեկում հայտնված հոդվածն ապշեցրել է եվրոպացիներին: Հոդվածում մասնավորապես նշվում էր, որ 2016 թվականի դեկտեմբերից Եվրոպայում ծնված նորածինների մաշկի տակ չիպեր կտեղադրվեն: Այս RFID չիպերի միջոցով հնարավոր կլինի հավաքել երեխայի մասին ամբողջական տեղեկատվությունը:

Այս չիպը նույնն է, ինչ GPS սենսորը, և ունի փոքր մարտկոց, որն անհրաժեշտ կլինի փոխել երկու տարին մեկ անգամ պետական բուժհաստատություններում:

Չիպերը տեղեկություն կհավաքեն երեխայի մասին և ամբողջությամբ կուղարկեն երեխայի ծնողների, բժիշկների հեռախոսներին և թաբլեթներին, այս կերպ ծնողներն ու բժիշկներն ի վիճակի կլինեն հետևել երեխայի առողջությանն իրական ժամանակում:

Մարդկանց մեծամասնությունը դեռևս չի կարողանում ընդունել այս փաստը, սակայն այս չիպերի օգտագործումը մարդկանց վրա արդեն իսկ հաստատվել է Միացյալ Նահանգների Սննդի և դեղորայքի վարչության կողմից:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս