Բաժիններ՝

Իսպանիայում ճառագայթաակտիվ նյութերով ճամպրուկ է կորել

Իսպանիայի միջուկային անվտանգության խորհուրդը հայտարարել է ճառագայթաակտիվ նյութեր պարունակող ճամպրուկի անհետանալու մասին, տեղեկացնում է  BBC-ն:

Խոսքը վերաբերում է ցեզիում-137-ին եւ ամերիցիում-241-ին: Դրանք համեմատաբար ոչ բարձր ճառագայթում են արձակում, սակայն խորհուրդը նախազգուշացնում է, որ որոշակի հանգամանքներում այդ նյութերն, այնուամենայնիվ, կարող են վտանգ ներկայացնել մարդկանց համար:

Ինչպես հաղորդում են տեղական զանգվածային լրատվամիջոցները, ճառագայթաակտիվ նույթերը հատուկ սարքերում օգտագործվել են հողի խտության եւ խոնավության չափման համար, որոնք պատկանել են ինժեներա-շինարարական ընկերությանը:

Այդ սարքերը պահվում էին վառ նարնջագույն ճամպրուկում, որն ընկերությունը փոխադրում էր իր ավտոմեքենայով: Սակայն այժմ այդ ճամպրուկն անհետ կորել է:

Բացառված չէ, որ այն գողացել են, սակայն դրանում ընկերությունն առայժմ հաստատ համոզված չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս