Կանադայում ավիաաղետի հետևանքով զոհվել է տրանսպորտի նախկին նախարարը

Սուրբ Լավրենտիոս ծոցում մարտի 29-ին տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով զոհվել է Կանադայի տրանսպորտի նախկին նախարար Ժան Լապիերը, տեղեկացնում է CBC News-ը:

Ինքնաթիռի կործանման հետեւանքով, ըստ ճշտված տվյալների, զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ Լապիերի կինը եւ նրա ընտանիքի այլ անդամներ:

Սենտ Յուբերից մեկնած ինքնաթիռը կործանվել է Ավր Օքս Մեզոն կղզու օդանավակայանին մոտենալիս: Այնտեղ այն ժամանակ մառախուղ էր եւ սառցանձրեւ էր տեղում:

Իշխանությունների տվյալներով՝ Mitsubishi MU-2B-60 ինքնաթիռը մասնավոր սեփականություն էր եւ գրանցված էր ԱՄՆ-ում:

Լիբերալների ճամբարին պատկանող Լապիերը 23 տարեկան հասակում դարձել է Կանադայի խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը, որտեղ աշխատել է 1979-ից մինչեւ 1993 թվականը: Ավելի ուշ՝ 2004-2006 թվականներին, նա զբաղեցրել է Կանադայի տրանսպորտի նախարարի պաշտոնը: Հաջորդ տարի նա հայտարարել է ֆեդերալ քաղաքականությունից հեռանալու մասին:

Լուսանկարը` Reuters

Տեսանյութեր

Լրահոս