Բաժիններ՝

Ահաբեկչության դեմ պայքարում գլոբալ մոտեցում է անհրաժեշտ. Պան Գի Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել երկրներին միավորել ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև մեծ ուշադրություն դարձնել ծայրահեղականության առաջացման նախադրյալներին: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել երեքշաբթի Թունիսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է TASS-ը:

«Ահաբեկչությունը լուրջ սպառնալիք է ոչ միայն Լիբիայում և Թունիսում, այլև ողջ աշխարհում, ինչի մասին վկայում են վերջին օրերի իրադարձությունները Բելգիայում, Իրաքում և Պակիստանում: Մեզ հարկավոր է միասնական, գլոբալ մոտեցում, եթե ցանկանում ենք արդյունավետ կերպով պայքարել ահաբեկչության դեմ»,- ասել է Պան Գի Մունը՝ ընդգծելով «մարտնչող ծայրահեղականության դեմ նոր գլոբալ գործընկերության» ստեղծման անհրաժեշտությունը:

Վերջինս բարձր է գնահատել երկրների ջանքերը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Սիրիայում և Իրաքում, սակայն նախազգուշացրել է, որ ռազմական միջոցառումները, անգամ անհրաժեշտն ու արդյունավետը, «չեն կարող վերջնականորեն լուծել» գոյություն ունեցող խնդիրը:

Նա հիշեցրել է, որ հունվարին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային է ներկայացրել ծայրահեղականության նախազգուշացման գործողությունների պլան: Նրա խոսքով՝ «հակաահաբեկչական միջոցառումները կարևոր են, սակայն ավելի կարևոր է կանխել ահաբեկչությունը՝ հայտնաբերելով դրա առաջացման նախանշաններն ու ձեռնարկելով պրոֆիլակտիկ միջոցառումներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031