Բաժիններ՝

ԱՄՆ-ը Իրանին չի հրավիրել մասնակցել Վաշինգտոնի միջուկային անվտանգության գագաթաժողովին

ԱՄՆ-ը Իրանին չի հրավիրել մասնակցել Վաշինգտոնի միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովին, քանի որ կարծում է, որ գագաթաժողովի բոլոր մասնակիցները պետք է կառուցողական դեր խաղան գործընթացում, հայտարարել է Սպիտակ տանն առնթեր ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Լորա Հոլգեյթը:

«Գագաթաժողովի նպատակը, ինչպես մենք ամենասկզբից հայտարարել ենք, հարթակ լինելն է տարբեր մոտեցումներ ու հեռանկարներ ունեցող երկրների պատասխանատու քննարկումների համար, այլ ոչ թե համաշխարհային քննարկման համար թատերաբեմ»,- ասել է նա:

«Մենք ակնկալում ենք, որ երկրները կառուցողական դեր կխաղան: Այդ պատճառով Իրանը չի ստացել հրավեր»,- հավելել է Հոլգեյթը:

Հիշեցնենք, որ այսօր Վաշինգտոնում բացվում է միջուկային արդյունաբերության Nuclear Industry Summit-2016 միջազգային գագաթնաժողովը՝ կազմակերպությունների և ճյուղի խոշորագույն ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:

Մարտի 30-ից մինչեւ ապրիլի 1-ն անցկացվելիք համաժողովի գլխավոր թեմաները կդառնան միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ օգտագործման, դրանք պահելու և տեղափոխելու, կիբեռսպառնալիքներին հակազդելու խնդիրները և արդի աշխարհում միջուկային արդյունաբերության դերը:

Ինչպես սպասվում է, գագաթնաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն կժամանեն ընկերությունների շուրջ 350 ղեկավարներ, փորձագետներ եւ ատոմային արդյունաբերության ներկայացուցիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս