Բաժիններ՝

ԱՄՆ-ը հրամայել է Թուրքիայից դուրս բերել դիվանագետների ու զինվորականների ընտանիքները

ԱՄՆ-ի իշխանությունները հրամայել են զինվորականների ու դիվանագետների ընտանիքներին լքել Թուրքիայի հարավը անվտանգության հնարավոր սպառնալիքների պատճառով: Նրանց հրամայված է հեռանալ Ադանայից, Իզմիրից ու Մուղլայից, հայտնում է BBC-ն:

Շուրջ 5000 ամերիկացի զինվորական ու նրանց ընտանիքների անդամները գտնվում են Ադանայի «Ինջիրլիք» ավիաբազայի շրջանում, որտեղից ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցնում ԴԱԻՇ-ի զինյալներին:

Անցած տարի անվտանգության նկատառումներից ելնելով պաշտոնյաներն արգելել էին ամերիկացի զինվորականներին ու նրանց ընտանիքներին հայտնվել բազայի դարպասների մոտ տեղակայված շուկաներում ու ռեստորաններում: 2 ամիս առաջ ընտանիքներին առաջարկվել էր ինքնակամ տարհանում, սակայն քչերն էին հեռացել ավիաբազայից:
Ներկայում ամերիկացի զինվորականների հարազատները պարտավոր են լքել «Ինջիրլիքը»:

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ հրամայել է նաև երկրից դուրս բերել Ադանայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցների հարազատներին, ինչպես նաև Իզմիրում ու Մուղլայում ամերիկացի պաշտոնյաների ընտանիքի անդամներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031