Բաժիններ՝

Ռուսաստանի դերը Սիրիայում դարձել է ավելի կառուցողական. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ դերը, որը Ռուսաստանը խաղում է Սիրիայում, վերջին շրջանում ավելի կառուցողական է դարձել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Կուկը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր կարծիքով հիմա Ռուսաստանն իսկապես Սիրիայում զբաղվում է ԴԱԻՇ-ի ջիհադիստների դեմ պայքարով, ինչին կարելի է տալ միայն դրական գնահատական:

Բացի այդ՝ ԱՄՆ-ը հուսով է, որ Մոսկվան կարող է օգտագործել իր ազդեցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա՝ հակամարտության հետագա թուլացման նպատակով: Կուկի խոսքով՝ արդեն հիմա Ռուսաստանը կարևոր դեր է խաղում Սիրիայում զինադադարի ռեժիմի պահպանման գործում:
«Ռուսաստանի դերը հիմա զգալիորեն կառուցողական է, քան նախկինում»,- ասել է Կուկը՝ բացառելով ներկայում Ռուսաստանի հետ ռազմական համագործակցություն ռազմական ոլորտում:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունել էր Պալմիրայի ազատագրումը սիրիական զորքերի կողմից, որոնց աջակցություն էին ցուցաբերել նաև ռուսական ավիացիան ու հատուկ նշանակության ուժերը: Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ դա կարևոր հաղթանակ է ԴԱԻՇ-ի դեմ չնայած այն բանին, որ հաղթանակել է Բաշար Ասադի ռեժիմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս