Airshow China-2016 միջազգային ավիատիեզերական սալոնում առաջին անգամ ներկայացվել է չինական հինգերորդ սերնդի J-20 բազմանպատակ կործանիչը:
Նշվում է, որ ՄԱԿ-ը նոր տեղեկություններ է ստացել զանգվածային սպանությունների մասին, որոնք իրականացրել է ԴԱԻՇ-ը։ Մանավորապես, ըստ ՄԱԿ-ի գրասենյակի՝ անցած շաբաթ օրը ԴԱԻՇ-ի ահաբեկիչները սպանել են Իրաքի զինված ուժերի 40 նախկին աշխատակիցների։ Շամդասանիի խոսքով՝ զոհերի թիվը կարող է անհամեմատ շատ լինել։ Տեղեկություններ կան նաև, որ ԴԱԻՇ-ը վախեցնում է բնակչությանը, որին կասկածում է Իրաքի զինված ուժերին աջակցելու մեջ։
Սոչիում ուղղաթիռն ընկել է սեփական տան վրա, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 5-ը՝ վիրավորվել: Ականատեսներից մեկի խոսքով՝ վթարի ենթարկված ուղղաթիռով Սոչիի մերձակայքում էքսկուրսիոն թռիչքներ էին իրականացնում։
Հայտնի օվկիանոսագետ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովի առողջական վիճակը նորմալ է, ներկայումս նա զբաղված է գործերով: TASS գործակալությանն այս մասին հայտնել են պատգամավորի ընդունարանից:
Այն մասին, որ Միրկադիրովը քաղաքական ապաստանի հայտ է ներկայացրել, հայտնում է Turan գործակալությունը՝ հղում կատարելով լրագրողի փաստաբան Ֆուադ Աղաևին։ Հիշեցնենք, որ «Զերկալո» ռուսալեզու թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը կալանավորվել էր Բաքվում 2014 թվականի ապրիլի 19-ին՝ Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես անց: Նրա ընտանիքը մնացել էր Թուրքիայում, սակայն ավելի ուշ քաղաքական ապաստան էր ստացել Շվեյցարիայում։
Զինված ուժերն այսօր հայտնաբերել են ԴԱԻՇ խմբավորման թունելների ցանց Մոսուլից արևմուտք՝ Ֆարֆարա գյուղում։ Այդ ցանցը խոշորագույնն է այն թունելներից, որոնք օգտագործում է խմբավորումը:
Վարչապետը կարևորել է հայ-հունական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և ՀՀ կառավարության անունից՝ երկկողմ կապերի խթանմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն հայտնել: Կարեն Կարապետյանի խոսքով՝ պետք է ակտիվ աշխատել հատկապես տնտեսական համագործակցության ոլորտում առկա ներուժի իրացման ուղղությամբ:
Իրավապահները պարզել են, որ ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևից (Լենքորանսկի) վրեժխնդիր են եղել 2016թ․ գարնանը Մոսկվայում գնդակահարված «կանաչու արքա» Ջամբուլաթ Շամիլ օղլուի սպանության համար, հայտնում է «Ռոսբալտը»։
Կարմիր ծովի Շարմ Էլ Շեյխ առողջարանային քաղաքի օդանավակայանի պահպանությունը հուսալիորեն ապահովում է ոստիկանության եւ Եգիպտոսի «Ֆալկոն» պահպանության մասնավոր ընկերության համատեղ գործունեությունը, միջոցները կիրառվում են բոլորի, նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:
Հայտնի գիտնական-օվկիանոսագետ Արթուր Չիլինգարովը Մոսկվայի կենտրոնական հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել սուր ցավերով, հայտնում է Life-ը։
Ցանցահենային հարձակումները ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա, ուղղված չեն եղել նրան, որ օգնեն հանրապետական Դոնալդ Թրամփին հաղթանակ տանել ԱՄՆ նախագահական ընտրություններում, այլ ուղղված են ընտրությունների անցկացման դեմ և միտված են վնաս հասցնել ամերիկյան ժողովրդավարությանը, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ վստահ է, որ իր նոր էլեկտրոնային նամակների նկատմամբ հետաքննությունը, որոնք հայտնաբերել էր Հետախուզությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ), չի հանգեցնի քրեական գործի հարուցման։
Նոյեմբերի 1-ից աղը պաշտոնապես ընկնում է այն պարենային մթերքի ցանկում, որի մատակարարումներն արգելված է ռուսական իշխանությունների կողմից պարենային էմբարգոյի շրջանակներում, որը սահմանվել էր 2014թ. օգոստոսին ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրամիության երկրների նկատմամբ։
Պաշտոնական Բեռլինը խստորեն դատապարտել է Թուրքիայում «Ջումհուրիեթ» պարբերականի և դրա լրագրողների դեմ ոստիկանության գործողությունները: Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում խոսել է կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շթեֆան Զայբերտը:
Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության հիմքում ընկած են բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները, որոնք միավորում են ժողովուրդներին դարերի ընթացքում, ասվում է ուղերձում, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հղել է Բաքվում այսօր իր աշխատանքն սկսած ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումի մասնակիցներին
«Ես վստահ եմ, որ ձեր սառնարանում ոչ միայն ջուր կա, պարոն նախագահ»: Այդ կերպ նա փորձել է հեգնել Եգիպտոսի նախագահի վերջին ելույթը վերջերս Շարմ Էշ Շեյխում կայացած երիտասարդական համաժողովում, երբ աս Սիսին ասել է «Իմ սառնարանում տասը տարի շարունակ միայն ջուր է եղել»: Ի
31-րդ ամառային օլիմպիական խաղերի աշխատակիցները դատի կտան կազմակերպիչներին աշխատավարձի չվճարման համար: Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի հարյուրավոր աշխատակիցների դատի են տալու Խաղերի կազմկոմիտեին՝ չվճարված աշխատավարձի պատճառով:
Հինգերորդ սերնդի Chengdu J-20 չինական կործանիչ է առաջին անգամ ցուցադրվել Չժուխաե ավիասրահում՝ Չինաստանի ավիատեխնիկայի արտադրողների և վաճառողների խոշորագույն գագաթաժողովում։
«Խոսքի ու կարծիքների ճնշումը չի աջակցում ահաբեկչության դեմ պայքարին և հետընթաց է հիմնարար ազատություններից, որոնք օգնում են ապահովելու ժողովրդավարության ամրությունը»,- նշել է Քիրբին:
Հնագետները, որոնք ուսումնասիրում են Երուսաղեմում Փրկչի տաճարըմ վստահ են, որ Հիսուս Քրիստոսի ենթադրյալ գերեզմանն անվնաս է մնացել ժամանակի ընթացքում, գրում է National Geographic-ը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր կնոջ՝ Միշել Օբամայի հետ տոնել է իր վերջին Հելլոուինը Սպիտակ տանը։
ԱՄՆ Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքից ոչ հեռու գտնվող Colonial Pipeline գազատարում հզոր պայթյուն է որոտացել։
Մեծ Բրիտանիայի MI5 հակաահաբեկչական ծառայության ղեկավար Էնդրյու Փարքերը հայտարարել է, որ Ռուսաստանի աճող ագրեսիան սպառնալիք է ներկայացնում երկրի համար։
Ավելի քան 15 հազար մարդ է մնացել առանց տանիքի 1980 թվականից ի վեր ամենահզոր երկրաշարժի հետևանքով, հայտնում են իտալական իշխանությունները:
Սեպտեմբեր ամսին ռուսական տնտեսության անկումը շարունակվել է, վկայում են Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության տվյալները:
Լոնդոնի Կայսերական քոլեջի ֆիզիկոսները բոլոր ցանկացողներին առաջարկել են եռաչափ տպիչով տպել Տիեզերքի մոդելը: Այն պատկերացում է տալիս Մեծ պայթյունից հետո 380 միլիոն տարի անց տիեզերական միկրոալիքային ֆոնի տարածման մասին եւ հիմնված է Planck-ի առաքելության տվյալների վրա:
«Օդի աղտոտումը զգալի ուղեկցող գործոն է, որն ամեն տարի մահվան է հասցնում 5-ից ցածր տարիքի 600 հազար երեխաների. այն նաեւ ամեն տարի սպառնում է միլիոնավոր երեխաների կյանքին ու ապագային»,-ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարը:
Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո համագործակցության այս մեկնարկով, կարծում եմ, կողմերը կսկսեն քննարկել իրենց հնարավորությունները շատ ավելի լայն համագործակցության համար՝ իրանական գազի դեպի Եվրոպա տարանցման հնարավորությամբ։
Իրանի արտաքին գործերի նախարարի Ասիայի եւ Օվկիանիայի գծով օգնական Իբրահիմ Ռահիմփուրը հայտնել է Իրանի՝ թուրքիրաքյան լարված հարաբերությունների կարգավորման գործում միջնորդի դեր կատարելու պատրաստակամության մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել Լիբանանում ձևավորել կառավարություն, այն բանից հետո, երբ երկրի նախագահ է ընտրվել Միշել Աունը: