Բաժիններ՝

Շիա զորամիավորումները Մոսուլի հարևանությամբ հայտնաբերել են թունելների խոշորագույն ցանց

Շիա «Բադրա կազմակերպություն» զորամիավորումը հայտարարել է, որ հայտնաբերել է ԴԱԻՇ-ի թունելների խոշորագույն ցանց, որը տեղակայված է Մոսուլից արևմուտք։ Այս մասին հայտնում է արաբական «Աս-Սումարիա» հեռուստաալիքը։

«Զինված ուժերն այսօր հայտնաբերել են ԴԱԻՇ խմբավորման թունելների ցանց Մոսուլից արևմուտք՝ Ֆարֆարա գյուղում։ Այդ ցանցը խոշորագույնն է այն թունելներից, որոնք օգտագործում է խմբավորումը»,- հեռուստաալիքը տարածել է «Բադրա կազմակերպության» հաղորդագրությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ շիա զորամիավորումը ԴԱԻՇ-ից ազատագրել է Մոսուլից արևմուտք գտնվող 5 գյուղ։ «Ցանցը ներառում է կապի կենտրոնացված համակարգ, պայթուցիկ նյութերի պահեստարան։ Ցանցն ամբողջությամբ ականապատվել է։ Այն վնասազերծվելու է»,- ասել են կազմակերպությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս