Բաժիններ՝

«Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության հիմքում ընկած են բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները». Պուտին

Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության հիմքում ընկած են բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները, որոնք միավորում են ժողովուրդներին դարերի ընթացքում, ասվում է ուղերձում, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հղել է Բաքվում այսօր իր աշխատանքն սկսած ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումի մասնակիցներին։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։

Ուղերձը կարդացել է ՌԴ նախագահի տարածաշրջանային և օտարերկրյա երկրների հետ մշակութային կապերի վարչության պետ Վլադիմիր Չեռնովը։

Ուղերձում նշվում է, ֆորումը զարգացնում է վստահության ավանդույթները և փոխագործակցությունը, որը հիմնված է երկու երկրների պատմության ընդհանուր էջերի վրա, նպաստում է ինտեգրացիոն գործընթացներին և փոխշահավետ համագործակցությանը։
Միջոցառումն անցկացվում է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության օժանդակությամբ։

Ֆորումի շրջանակներում քննարկվելու են երկկողմ համագործակցության զարգացման հարցեր, ինչպիսիք են արդյունաբերությունը, տրանսպորտը, էներգետիկան, զբոսաշրջությունը, մարդասիրական ոլորտը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930