«Թուրքիան ունի որոշակի կախվածություն Ադրբեջանից, կան խորը հարաբերություններ, որոնք ստիպում են, որպեսզի Թուրքիան իր աջակցությունը հայտնի Ադրբեջանին ԼՂ գործընթացում»։
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դատապարտել է թուրքական «Ջումհուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունչուի և երեք սյունակագիրների` Գյուրայ Օզի, Այդըն Էնգինի և Քադրի Գյուրսելի ձերբակալությունները:
Հրշեջների կողմից տարհանված 22 հիվանդներից 9-ը երեխաներ են:
Այս շաբաթ Փարիզում 10 եվրոյի վճարագիր կհանձնվի Գոնկուրյան մրցանակի նոր դափնեկրին: Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակի դրամական մասն արժեզրկվել է արժութային շուկաներում այն ցնցումների հետեւանքով, որոնք տեղի են ունեցել այնցյալ դարում այն սահմանվելուց հետո:
Չինաստանի հարավարևմուտքում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով մահացել է 15 մարդ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը կասեցնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պլուտոնիումի թափոնների ոչնչացման համաձայնագրի գործողությունը, ասվում է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
Վրաստանի նախկին նախագահ և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին կոչ է անում իր կողմնակիցներին ակտիվ պայքար մղել Վրաստանի իշխող կուսակցության դեմ, որը, նրա խոսքով, լայնորեն կեղծել է ընտրությունների արդյունքները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ պլանավորում է այցելել Ադրբեջան և Ղազախստան։
Ոստիկանները հայտնել են, որ զոհվածի ընտանիքի անդամներն իրենց են դիմել այն բանից հետո, երբ նա մի քանի օր կապի մեջ չի մտել: Սիրիացիների այս ընտանիքը Դանիա էր ժամանել 2015 թվականի ամռանը, նրանք ստացել էին փախստականների կարգավիճակ։
Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը նախազգուշացրել է էստոնացի սահմանապահներին, որ արևելյան հարևանը՝ Ռուսաստանը, վտանգավոր քարոզչություն է իրականացնում։
Ռուս ցար Իվան Ահեղի հուշարձանի գլխին պարկ են հագցրել Ռուսաստանի Օրյոլ քաղաքում։ Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։
Իտալիայի կենտրոնական հատվածում հոկտեմբերի 31-ի գիշերը և առավոտյան գրանցվել են երկրակեղևի ավելի քան 100 ցնցումներ։
Ուկրաինայի Ռադայի կայքում երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանձնարարությամբ հրաման է տեղադրվել, որտեղ նշվում է, որ հոկտեմբերի 31-ից Ռուսաստանի դեմ ուկրաինական նոր պատժամիջեցներն ուժի մեջ են մտնում։
Եվրոպան և Ռուսաստանը պետք է աշխատեն Հայաստանի և Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրացման դեպքերը կրճատելու համար:
Հռոմի Սուրբ Պողոսի տաճարը տուժել է երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել Իտալիայի կենտրոնական մասում: Ինչպես հայտնում է իտալական АNSА գործակալությունը, տաճարը փակ է այցելությունների համար:
Եվրամիությունն ու Կանադան համաձայնագիր են ստորագրել ազատ առևտրի վերաբերյալ (CETA), հայտնում է BBC-ն:
Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքի մշտական առկայության պայմաններում Միացյալ Նահանգները որոշում է կայացրել երկրից հեռացնել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակիցներին:
Վաշինգտոնը եւ Լոնդոնն իրենց հիստերիկայով հրապարակային վիրավորանքների են հասնում Սիրիայի իրադրության առնչությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լեհ ակտիվիստների հետ հանդիպմանը զինվորական ապուր է կերել՝ օղու հետ, հայտնում է RT-ն:
Կենտրոնական Իտալիայի հազարավոր բնակիչներ, որտեղ նախօրեին 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, գիշերել են բաց երկնքի տակ՝ վրաններում, ավտոմեքենաներում կամ ժամանակավոր կացարաններում, հայտնում է BBC-ն:
Մոսկվայում կյանքի 102-րդ տարում մահացել է թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Զելդինը:
Ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպությունն ստանձնել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում երկու անչափահասների վրա հարձակումը, ինչի հետևանքով 1 մարդ մահացել էր:
Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում ներկայացումը դադարեցվել է, երբ ինչ-որ մեկը փոշի է շաղ տվել նվագախմբի փոսի մեջ, հայտնում է New York Post-ը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է Anadolu գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրներին:
Վրաստանի Մառնեուլի շրջանում ծեծել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության դիտորդին:
ԱՄՆ Վիրջինիա և Ֆլորիդա նահանգների ոստիկանությունը կալանավորել է 3 մարդու, որոնք մեղադրվում են ԱՄՆ նախագահական արտահերթ ընտրությունների գործընթացում խարդախություններ կատարելու մեջ:
Գրոհայինները թունավոր գազով արկերով գնդակոծել են Սիրիայի կառավարական զորքերի և աշխարհազորայինների դիրքերը Հալեպի հարավարևմտյան շրջանում՝ ռազմական ակադեմիայի շրջանում:
Երկրում ջրհեղեղի առաջացման պատճառը հորդառատ անձրևներն են:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում «Քրդական աշխատավորական» կուսակցության անդամները հարձակում են իրականացրել ոստիկանական ավտոմեքենայի վրա, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրքիայում 10131 պետծառայող է աշխատանքից հեռացվել, որոնք մեղադրվում են թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն առնչություն ունենալու մեջ: