Ներկայացվել է 5-րդ սերնդի J-20 չինական կործանիչի թռիչքի տեսագրությունը
Airshow China-2016 միջազգային ավիատիեզերական սալոնում առաջին անգամ ներկայացվել է չինական հինգերորդ սերնդի J-20 բազմանպատակ կործանիչը:
Ինքնաթիռն առաջին փորձնական թռիչքը կատարել է 2011 թվականին: Սպասվում է, որ կործանիչը շահագործման կհանձնվի 2017-2019 թվականներին:
Մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ J-20-ի վրա տեղադրված են ռուսական ԱԼ-31ՖՆ շարժիչներ, իսկ չինացի զինվորականները զանգվածաբար գնել են այդ մակնիշների դուրս գրված շարժիչները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: