Բաժիններ՝

Բացահայտվել է «օրենքով գող» Ռովշան Լենքորանսկու սպանությունը

Իրավապահները պարզել են, որ ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևից (Լենքորանսկի) վրեժխնդիր են եղել 2016թ․ գարնանը Մոսկվայում գնդակահարված «կանաչու արքա» Ջամբուլաթ Շամիլ օղլուի սպանության համար, հայտնում է «Ռոսբալտը»։

Ինչպես հայտնել է իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը, քանի որ Ստամբուլում Ռովշանի սպանությունը ազդել էր Ռուսաստանի քրեական աշխարհի ուժերի դասավորության վրա, ռուս քննիչները նույնպես զբաղվել էին գործի հետաքննությամբ։

Վերջիններս օպերատիվ կերպով կարողացել են բացահայտել հանցագործությունը։
Ջամբուլաթ Շամիլ օղլուի գնդակահարության հետաքննության ընթացքում հաստատվել էր, որ սպանությանն առնչություն են ունեցել երկու մարդասպան քիլլերներ, որոնք եղել են Լենքորանսկու խմբավորումից։

Պարզվել էր նաև, որ անձամբ Լենքորանսկին է տվել վերջինիս հետ հաշվեհարդար տեսնելու հրամանը։

Ջամբուլաթի ազգականներն ու համախոհներն իրենց հետաքննության արդյունքում եկել էին ճիշտ նույնպիսի եզրակացության, ինչից հետո Լենքորանսկու նկատմամբ կայացվել էր մահվան դատավճիռ։

Հիշեցնենք, որ Ջանիևը սպանվել էր օգոստոսի 18-ին Ստամբուլում։
«Օրենքով գողն» առաջին անգամ կալանավորվել էր 1996թ.: Նա գնդակահարել էր իր հոր մարդասպանին հենց դատարանի դահլիճում: 1997թ. մարտի 4-ին Լենքորանսկին պայմանականորեն ազատ էր արձակվել:

Հիշեցնենք, որ Երևանում անցկացված «օրենքով գողերի» լայմասշտաբ հավաքին որոշում էր կայացվել ժամանակավորապես դադարեցնել Լենքորանսկու լիազորությունները:

Նրան կասկածում էին 2013թ. Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) գնդակահարությանն առնչություն ունենալու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930