Բաժիններ՝

ՀԴԲ-ն չի հայտնաբերել Թրամփի ենթադրյալ կապերը Կրեմլի հետ. New York Times

Ցանցահենային հարձակումները ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա, ուղղված չեն եղել նրան, որ օգնեն հանրապետական Դոնալդ Թրամփին հաղթանակ տանել ԱՄՆ նախագահական ընտրություններում, այլ ուղղված են ընտրությունների անցկացման դեմ և միտված են վնաս հասցնել ամերիկյան ժողովրդավարությանը, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

«Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ամռանը ստուգել է Թրամփի խորհրդականներին, որոնել են Ռուսաստանի հետ ֆինանսական կապեր, պարզել նրանց, որոնք առնչություն ունեն դեմոկրատների սերվերները կոտրելուն, անգամ ստուգել են միլիարդատիրոջ Trump Organization-ի ընկերությունների և ռուսական բանկերից մեկի նամակագրությունը։ Սակայն տվյալ պահին հետաքննության ոչ մի ուղղություն չի հայտնաբերել ուղիղ կապ Թրամփի և ռուսական իշխանությունների միջև»,- ասվում է հոդվածում։

Մասնավորապես, հետաքննություններից մեկն առնչվել է Trump Organization-ի և ռուսական «Ալֆա-բանկի» միջև պայմանավորվածությանը, որի սեփականատերերը, ինչպես գրում է թերթը, կապեր ունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Քննիչների մյուս խումբն ուսումնասիրել է Թրամփի նախընտրական քարոզարշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի կապերը, որը բազմաթիվ կապեր ունի Ռուսաստանում և ավելի վաղ աշխատել էր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի համար։
«Փորձագետները գրեթե չեն կասկածում, որ Ռուսաստանի նպատակը ոչ թե Թրամփի ընտրությանը աջակցելն է, ինչպես պնդում էին բազմաթիվ դեմոկրատներ, այլ խաթարելն է քաղաքական համակարգի ամբողջականությունը և Ամերիկայի հեղինակությանն աշխարհում վնասելը»,- գրում է թերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930