Բաժիններ՝

Նոր մանրամասներ՝ հայտնի գիտնական Արթուր Չիլինգարովի առողջական վիճակի մասին

Հայտնի օվկիանոսագետ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովի առողջական վիճակը նորմալ է, ներկայումս նա զբաղված է գործերով: TASS գործակալությանն այս մասին հայտնել են պատգամավորի ընդունարանից:

«Արթուր Նիկոլաևիչի առողջությունը նորմալ է, մարդը զբաղվում է իր գործերով, իսկ այստեղ ինչ-որ խուճապ է»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ մեկնաբանելով ռուսական ԶԼՄ-ների այն հաղորդագրությունը, թե Չիլինգարովը սուր ցավերով տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը և պետք է վիրահատվի։
Վերջինս, սակայն, հրաժարվել է պատասխանել գիտնականի հոսպիտալացման մասին հարցին։ «Մենք լիազորված չենք նման տեղեկություն տրամադրել»,- հայտարարել է պատգամավորի ներկայացուցիչը։ Չինինգարովը հասանելի չէ մեկնաբանությունների համար։

Հիշեցնենք, որ Life-ը հայտնել էր, թե 77-ամյա Չիլինգարովը Մոսկվայի կենտրոնական հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել սուր ցավերով, որ նրա մոտ բժիշկները ախտորոշումից հետո լուրջ հիվանդություն են հայտնաբերել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930