
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել առանց հապաղելու Լիբանանում կառավարություն ձևավորել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել Լիբանանում ձևավորել կառավարություն, այն բանից հետո, երբ երկրի նախագահ է ընտրվել Միշել Աունը: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Աունի ընտրությունը և նրան հաջողություններ մաղթել:
Նա հույս է հայտնել, որ երկրում քաղաքական հակասությունները կկարգավորվեն «միասնության ոգով և ազգային շահերի հաշվառմամբ»:
«Գլխավոր քարտուղարը կոչ է անում առանց հապաղելու ձևավորել կառավարություն, որն արդյունավետ կերպով կծառայի Լիբանանի շահերին և այն լուրջ մարտահրավերներին, որոնց առաջ կանգնած է երկիրը»,- նշված է Բան Կի Մունի հայտարարության մեջ: