
Շարմ Էլ Շեյխի օդանավակայանում զննում են նույնիսկ նախարարներին և վարչապետին

Կարմիր ծովի Շարմ Էլ Շեյխ առողջարանային քաղաքի օդանավակայանի պահպանությունը հուսալիորեն ապահովում է ոստիկանության եւ Եգիպտոսի «Ֆալկոն» պահպանության մասնավոր ընկերության համատեղ գործունեությունը, միջոցները կիրառվում են բոլորի, նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Ֆոդան, նահանգ, որտեղ գտնվում է Շարմ Էլ Շեյխ հռչակավոր առողջավայրը:
«Մենք հավատում ենք թե՛ մեր ոստիկանությանը եւ թե՛ մասնավոր ընկերությանը, իսկ անվտանգության ապահովումը դարձել է կրկնակի հուսալի: Բացառություն չի արվում ոչ մեկի, ո՛չ նախարարի, ո՛չ նահանգապետի, ո՛չ տնօրենի համար: Յուրաքանչյուր ոք լիակատար զննում է անցնում, նույնիսկ վարչապետին են զննել»,- պարզաբանել է նա:
Ֆոդան նաեւ հավելել է, թե բազմաթիվ արտասահմանյան ստուգումները հաստատել են, «որ քաղաքն անվտանգ է»: