
Հոսպիտալացվել է հայտնի օվկիանոսագետ Արթուր Չիլինգարովը

Հայտնի գիտնական-օվկիանոսագետ Արթուր Չիլինգարովը Մոսկվայի կենտրոնական հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել սուր ցավերով, հայտնում է Life-ը։
77-ամյա Չիլինգարովի մոտ բժիշկները ախտորոշումից հետո լուրջ հիվանդություն են հայտնաբերել։
Ներկայում նա ստացիոնար բուժում է ստանում, վիճակը գնահատվում է որպես կայուն։
Մոտ ժամանակներս բժիշկները պլանավորում են գիտնականին վիրահատել։
Չիլինգարովն Արկտիկայի հետազոտող է, ՌԴ պետական և քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր։