
Իրանն առաջարկել է իր միջնորդությունը թուրքիրաքյան հարաբերությունների կարգավորման գործում

Իրանի արտաքին գործերի նախարարի Ասիայի եւ Օվկիանիայի գծով օգնական Իբրահիմ Ռահիմփուրը հայտնել է Իրանի՝ թուրքիրաքյան լարված հարաբերությունների կարգավորման գործում միջնորդի դեր կատարելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
Նախարարի օգնականը հայտնել է նաեւ, որ այդ երկու երկրներից այս առաջարկին դեռեւս պատասխան չի եղել:
Թուրաքիայի եւ Իրաքի միջեւ հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Թուրքիայի մեջլիսը կողմ է քվեարկել Իրաքում շուրջ 2 հազարանոց թուրքական զինված ուժերի տեղակայման ժամկետի երկարաձգմանը` պատճառաբանելով դա «ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու անհրաժեշտությամբ»:
Իրաքի խորհրդարանը իր հերթին հոկտեմբերի 4ին բանաձեւ էր ընդունել, որով դեմ էր արտահայտվել Մոսուլի Բաշիքա շրջանում թուրքական զինված ուժերի ներկայությանը:
Պաշտոնական Բաղդադը կատարվածն անվանել էր Իրաքի ինքնիշխանության իրավունքի ոտնահարում Թուրքիայի կողմից: