Թուրքիայի ու Կանադայի առևտրի ծավալը հասնում է 2.7 մլրդ դոլարի
Մարտի 17-ին Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը կմեկնի Թուրքիա և կհանդիպի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրներից ստացված տեղեկատվության՝ նախատեսվում է, որ Ֆիդանը կանդրադառնա ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների՝ Թուրքիայի և Կանադայի միջև հարաբերությունների խորացման կարևորությանը։
Նախատեսվում է նաև, որ Ֆիդանը կանդրադառնա երկկողմ առևտրի ծավալներին, որը ներկայումս հասնում է 2.7 մլրդ դոլարի։
Ակնկալվում է, որ Ֆիդանը և Անիտա Անանդը կքննարկեն վերականգնվող էներգիայի, այդ թվում՝ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև կանդրադառնա Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, Գազային, Պաղեստինին,Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին և ռուս-ուկրաինական հակամարտությանը։



