Թուրքիան խստորեն դատապարտում է Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանում

Թուրքիան խստորեն դատապարտում է Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանում և համերաշխություն է հայտնում Բեյրութի հետ հարձակումների ֆոնին. ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանի դեմ, որն ավելի է սրում անկայունությունը տարածաշրջանում»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նշվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ Իսրայելի ղեկավարության գործողությունները կարող են հանգեցնել լուրջ մարդասիրական հետևանքների։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031