Բորելը ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առևտրային համաձայնագիրը անարդար է անվանել
ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԱՄՆ-ԵՄ առևտրային համաձայնագիրը «անարդար էր ի սկզբանե» և կոչ է արել կասեցնել այն, հաղորդում է Politico-ն։
Փետրվարին Reuters գործակալությունը, հղում անելով խորհրդարանական աղբյուրներին, հաղորդել էր, որ Եվրախորհրդարանը համաձայնել է հետաձգել ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրի վերաբերյալ քվեարկությունը։
«Գործարքն անարդար էր ի սկզբանե… Ավելին, նույնիսկ ԱՄՆ Գերագույն դատարանը սակագները հակասահմանադրական ճանաչեց, և ես կարծում եմ, որ նոր 15% լրացուցիչ վճարը նույնպես օրինական չի թվում»,- հրատարակությանը ասել է Բորելը։
Բորելի խոսքով՝ այժմ ավելի ու ավելի է թվում, որ առևտրային գործարքը ձեռնտու է միայն մեկ կողմին՝ հաշվի առնելով ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Իսպանիայի և Գրենլանդիայի դեմ, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը։



