«Պուտինը մեզանից վախենում է». Թրամփի վերջին հայտարարությունները՝ մեկ դիպաշարով
Ամերիկյան լրատվամիջոցները հրապարակում են ԱՄՆնախագահի վերջին հայտարարությունները օրակարգային հարցերի շուրջ:
«Դոնալդ Թրամփը ասաց, որ պատրաստ է բանակցությունների Իրանի հետ, բայց արագ ավելացրեց, որ «մենք նույնիսկ չգիտենք նրանց ղեկավարներին», քանի որ այն իրանցի պաշտոնյաները, որոնց ԱՄՆ-ը ճանաչում էր, սպանվել են։ Նա հավելեց. «Մենք ունենք մարդիկ, որոնք ուզում են բանակցել։ Մենք գաղափար անգամ չունենք, թե ովքեր են նրանք»։
Նախագահ Թրամփը, կրկնելով իր դժգոհությունները NATO-ից, հայտարարեց, որ հենց ԱՄՆ-ի շնորհիվ է դաշինքը հզոր։ «Կարող եք հարցնել Վլադիմիր Պուտինին»,— ասաց նա։ «Պուտինը մեզանից վախենում է»,— ավելացրեց նա՝ ասելով, որ «նա ընդհանրապես չի վախենում Եվրոպայից»։
Չինաստանի մասին խոսելիս նախագահը կրկին հիշեցրեց Պեկինի կախվածությունը նավթից, որը անցնում էՀորմուզով: «Միշտ ինձ զարմացրել է, որ մենք ենք դա անում»,— ասաց նա՝ նկատի ունենալով, որ ԱՄՆ-ը պաշտպանում է այդ նեղուցը։
«Մենք երբեք փոխհատուցում չենք խնդրել, և իրականում դա ծառայել է այլ երկրներին, ոչ թե մեզ»։ Այնուհետև նա շեղվեց և չավարտեց իր միտքը այն մասին, թե արդյոք Չինաստանը կօգնի նեղուցի անվտանգությանը։
Թրամփը ասաց, որ կիրակի օրը խոսել է Ֆրանսիայի նախագահ Emmanuel Macron-ի հետ և նշել է․ «Կարծում եմ՝ նա պատրաստվում է օգնել» Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու հարցում՝ առանց բացատրելու, թե ինչպես։
«Մեզ ոչ ոք պետք չէ»,— ասաց Թրամփը։ «Մենք աշխարհի ամենաուժեղ պետությունն ենք»։ Նա Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը ներկայացրեց որպես փորձություն՝ ասելով. «Ես տարիներ շարունակ ասում եմ, որ եթե երբևէ մեզ պետք լինեն, նրանք այնտեղ չեն լինի»։
Թրամփը նաև ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարը՝ Մարկո Ռուբիոն, շուտով կներկայացնի այն երկրների ցանկը, որոնք համաձայնել են օգնել ապահովել Հորմուզի անվտանգությունը»,- Թրամփի խոսքերն են ցիտել լրատվականները:



