Ռումինիան սահմանափակում է վառելիքի արտահանումը էներգետիկ ճգնաժամի պատճառով

Ռումինիան որոշել է սահմանափակել վառելիքի արտահանումը՝ ներքին շուկայի կարիքները հոգալու համար, հայտարարել է վարչապետ Իլիե Բոլաժանը։

«Ռումինիան միջոցներ է ձեռնարկել արտահանումը սահմանափակելու համար, որպեսզի երկրում գտնվող վառելիքը մնա առաջնահերթություն ներքին շուկայի համար։ Երբ ներքին շուկան ապահովվի, ավելցուկային վառելիքը կարող է արտահանվել»,- ասել է Բոլոժանը Digi 24 հեռուստաալիքի եթերում։

Նա հայտարարել է, որ կառավարությունը բանակցություններ է վարում նաև երկրի խոշորագույն վառելիքային ընկերությունների հետ, որոնք վերահսկում են շուկայի մեծ մասը։ Միասին նրանք գնահատում են իրավիճակը, վերլուծում պաշարները և մշակում են սցենարներ՝ գների աճը զսպելու համար։

Տեսանյութեր

Լրահոս