Հիմա խոսքը Իրանի ու հարևան երկրների գոյատևման մասին է, ներառյալ՝ Հայաստանը. Ալեքսանդր Կռիլով
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր, ՌԴ ԳԱ Ե. Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի բաժնի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովն է:
Հաղորդման ընթացքում քննարկում ենք մի շարք արդիական թեմաներ, օրինակ՝ արևմտյան հիմնադրամների աջակցությամբ իրականացված հայ-թուրքական պատմության դասագրքերի վերլուծության նախագծերը և նման նախաձեռնությունների հնարավոր ազդեցությունը Հայաստանի պատմական քաղաքականության ու կրթական համակարգի վրա, հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարների և հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ հանրային կարծիքի ձևավորման վերաբերյալ հետազոտությունները, միջազգային դրամաշնորհային ծրագրերի դերը և դրանց ազդեցությունը երկրի քաղաքական դիսկուրսի վրա:
Առանձին դիտարկվել են Մեծամորի ատոմակայանի դեմ իրականացվող արշավները և Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդիրը, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցությունը նոր ատոմակայանի կառուցման համար և առաջարկվող նախագծերի տեխնոլոգիական ռիսկերը:

Քննարկման կենտրոնում են նաև առանցքային ինստիտուտների նկատմամբ վստահության վերաբերյալ սոցիոլոգիական հարցումները, տարածաշրջանային տրանսպորտային ու էներգետիկ նախագծերը, Սյունիքի անվտանգության հարցերը, Հարավային Ադրբեջանի գործոնը և Իրանի շուրջ հնարավոր աշխարհաքաղաքական մրցակցությունը Հարավային Կովկասում:
Հայկ Դերզյան



