Ալի Լարիջանին ուղերձով դիմել է մահմեդական երկրներին

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ուղերձով դիմել է մահմեդական երկրներին՝ ընդգծելով, որ Իրանը շարունակում է «անսասան» մնալ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պայքարում։

Լարիջանին հիասթափություն է հայտնել, որ մահմեդական մեծամասնությամբ շատ երկրներ չեն աջակցել Իրանին երկրի վրա հարձակումների ժամանակ։

«Որոշ երկրներ ավելի հեռու են գնացել՝ Իրանին հայտարարելով իրենց թշնամի պարզապես այն պատճառով, որ երկիրը հարվածել է ամերիկյան բազաներին, ինչպես նաև իրենց տարածքում տեղակայված ամերիկյան և իսրայելական շահերին»,- նշել է նա։

«Այսօրվա դիմակայությունն, ըստ էության, մի կողմից Ամերիկայի և Իսրայելի, մյուս կողմից՝ մահմեդական Իրանի և դիմադրության ուժերի միջև է։ Դուք ո՞ւմ կողմից եք»։

Նա վերստին մահմեդական միասնության կոչ է արել և ընդգծել, որ Իրանը չի ձգտում գերիշխանության տարածաշրջանում։

«Դուք շատ լավ գիտեք, որ Ամերիկան ​​անվստահելի է, և Իսրայելը իսկապես ձեր թշնամին է։ Մի պահ կանգ առեք և մտածեք ձեր և տարածաշրջանի ապագայի մասին։ Իրանը ձեզ խորհուրդներ է տալիս և չի ձգտում գերիշխել ձեզ վրա։

Իսլամական Ումմայի միասնությունը, եթե լիովին ձեռք բերվի, կարող է ապահովել իր բոլոր երկրների անվտանգությունը, առաջընթացը և անկախությունը»,- ընդգծել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031