Գերմանիայի ԱԳ նախարարը ԱՄՆ-ից և Իսրայելից ակնկալում է հստակություն մտցնել իրենց գործողությունների նպատակների սահմանման հարցում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը մարտի 16-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի համար կարևոր է սահմանել, թե երբ են համարելու, որ հասել են իրենց ռազմական նպատակին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը, Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպումից առաջ Վադեֆուլը խոսել է լրագրողների հետ ՝ նշելով, որ ԱՄՆ-ն և Իսրայելն այս հարցում պետք է հստակություն մտցնեն։

Նա նաև շեշտել է, որ Իրանի կառավարությունը զգալի վտանգ է ներկայացնում տարածաշրջանի, նավագնացության ազատության և համաշխարհային տնտեսության համար, և «այս վտանգն, անշուշտ, չպետք է շարունակվի»։

Վադեֆուլն առանց մանրամասնելու նաև նշել է, որ կաջակցի Հորմուզի նեղուցը փակող պատասխանատու անձանց դեմ պատժամիջոցներին։

Նախարարի խոսքով՝ երբ ԱՄՆ-Իսրայելի նպատակների վերաբերյալ հստակություն լինի, կգա այն փուլը, երբ կսահմանվի «ամբողջ տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը», որը կենթադրի Իրանի հետ բանակցություններ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031