Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին։
Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հայաստանյան ներքաղաքական կյանքը փոթորկած վերջին հարցազրույցի և Փաշինյանի ոչ պակաս աղմկահարույց, զիջողական արձագանքների, լարվածության ֆոնին սկսվեց Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի այցը Երևան և Բաքու։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին, ապա անդրադարձել հեռահար հրթիռների ծրագրին:
Ալի Աքբար Ահմադիանը նշել է, որ Իրանն աջակցում է վերոնշյալ նախագծի իրականացմանը՝ դրանում ամրագրված սկզբունքների հիման վրա:
Իսրայելական մամուլում ինտենսիվ կերպով տարածվում են լուրեր այն մասին, թե Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի գլխավորությամբ հատուկ Թուրքիայի վերաբերյալ անտանգության նիստ է գումարվել:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի ղեկավարի կոշտ հայտարարություններից հետո կհիշի երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Ալիևը մինչև այս հայտարարությունները, Ամանորին իր շնորհավորանքի ժամանակ բավականին մեծ ժամանակ է հատկացրել կրկին Հայաստանին՝ փնովել հայկական պետականությունն ու հայ ազգին։
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել և՛ Եվրամիության (ԵՄ), և՛ Եվրասիական տնտեսական միության անդամ, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Հիպոթետիկորեն երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելն ուղղակի անհնար է։ Այստեղ մի մաքսային տարածք է, ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի մի գոտի, այնտեղ՝ այլ նորմեր», – ասել […]
Հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Պեսկովը պատասխանել է, որ «այս օրերին շփումներ չեն եղել
Զուրաբիշվիլիի գրասենյակը գտնվում է Թբիլիսիի կենտրոնում՝ Չովելիձեի փողոցում։ Ճեպազրույցի ժամանակ նրա հետևում, Վրաստանի և Եվրամիության դրոշներից բացի, դրված էր նախագահական ստանդարտը։
Եվ վերջում․ փաստորեն սա նոր է իմացել, որ Մաշտոցը Վռամշապուհի հանձնարարականով է գրերի գյուտի գործին լծվել, ու ասում է, թե «սովետական քարոզչամեքենան թեման ձևախեղել է և արքային թողել ստվերում»։ Իմ հիշելով, մեր պատմիչների աշխատություններում, որոնք հրապարակվել են 1970-80 ական թվականներին, թեմայի հետ կապված բավական հանգամանալից ու խորքային մեկնաբանություններ կան, այլ բան է, որ դու դրա մասին կարդացել կամ տեղեկացել էս 50 տարեկանում»։
Եվրոպական խորհրդարանի բելգիացի պատգամավոր Գերոլֆ Անեմանսը խիստ մտահոգիչ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ և սպառնալից հայտարարությունները Հայաստանի նկատմամբ։
«Պատմություն ու գիտություն գոյություն ունի, որը չի կարող միջազգայնորեն հերքվել։ Գիտական որևէ հիմք չկա։ Շատ բաներ կարող ենք ասել, բայց եթերային բառապաշարով չի լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռոլանդ Նազարեթյանը։
Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը քննարկի փախստականների իրավունքների հարցը՝ «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո: Երբ Ադրբեջանն օգտագործում է «Արեւմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի հարց» խոսույթը, այս ձեւակերպման բերումով հենց ինքը փակում է որեւէ քննարկման հնարավորություն, որովհետեւ ակնհայտ է դարձնում, որ փախստականների հարցը փորձում է օգտագործել միջազգային իրավունքի սուբյեկտ, ինքնիշխան պետություն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու, Հայաստանից տարածքային պահանջներ ձեւակերպելու համար: Հարցի քննարկման համար Ադրբեջանը նախ պետք է հրաժարվի «Արեւմտյան Ադրբեջանի» եւ այդ կարգի խոսույթներից:
Հերթական շոուում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը քննարկել են 2025 թվականի նորամուտի Նիկոլ Փաշինյանի ուղերձը, իսկ թե ինչու են ընտրել հենց այդ ուղերձը՝ հարցի պատասխանը հնչեցնում են հպարտ դիտարկմամբ, որ ըստ ֆեյսբուքյան էջի վիճակագրության՝ դա ամենադիտվածն է։
Տեսանյութը հայերի դեմ ռասիստական և թշնամանքի ադրբեջանական պետական քարոզի մաս է, որով հետևողական կեղծիքներով ստեղծվում են Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր։
ՀՀ-ն ազդարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկը:
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված․ Վրաստանի ողջ տարածքում պետական դրոշները իջեցվել են։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Առանց փակագծեր բացելու՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել էր, որ հայ-ամերիկյան նախկին պայմանավորվածությունները ենթադրում են նման փաստաթղթի ստորագրում:
Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում, ապա պետք է քայլեր ձեռնարկեն ադրբեջանական «եփվող» նոր էսկալացիան լիցքաթափելու համար:
Իլհամ Ալիևը հանդես է գալիս տարածաշրջանային պետությունների կողմից տարածաշրջանային խնդիրների լուծման օգտին և անթույլատրելի է համարում տարածաշրջան օտարերկրյա ուժերի ներգրավումը: Այդ մասին Ալիևն ասել է այցով Բաքու ժամանած Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հունվարի 8-ին կայացած հանդիպման ժամանակ: • Անդրադարձ է կատարվել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման կարևորությանը և Ադրբեջանի, Ռուսաստանի […]
Հունվարի 7-ին Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը վերջնագրերի հերթական տարափն ուղղեց ՀՀ իշխանություններին և հայ ժողովրդին՝ Հայաստանն անվանելով ֆաշիստական պետություն և սպառնալով ոչնչացնել այն։
Որքանո՞վ էին ազնիվ և արդարացված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն առ այն, թե Իրանը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի Արդաբիլում տեղի ունեցած վերջին միջադեպերի համար, և որ Թեհրանն ինքն է մեղավոր հարաբերությունների ներկա վիճակի համար։ Իրանական Mehr լրատվական գործակալությունը այս հարցն է բարձրացրել «Ինչու՞ է Ալիևը անկարևոր հարցեր բարձրացնում Իրանի դեմ» վերտառությամբ հոդվածում։
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ համընդհանուր գործադուլին, ժամանակավորապես փակել գրասենյակների դռները՝ գրելով «գործադուլ»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն, սցենարիստ, պրոդյուսեր Հարություն Հարությունյանն է։
Այս մասին հայտնում են Առաքելության մամուլի ծառայությունից:
Բաքվի բռնապետը նախօրեին Հայաստանի հասցեին սպառնալիքների հերթական հեղեղն է տեղացել։ Նա ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, թե Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պե՛տք է և կբացվի, ֆաշիզմը պետք է ոչնչացվի…
Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը:
Ինքնահռչակ Կոսովոյի իշխանությունները պատրաստվում են պայմանագիր կնքել թուրքական Makineve Kimya Endüstrisi (MKE) ընկերության հետ՝ զինամթերքի և անօդաչու սարքերի արտադրության գործարան կառուցելու համար։